Փետրվարի 24-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը ԻԻՀ կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմիի (Mohammad-Javad Azari Jahromi) հետ:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտներում մինչ օրս իրականացված ծրագրերը եւ համագործակցության հետագա հնարավորությունները:
Զրուցակիցներն անդրադարձան առաջիկա օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարելիք այցի շրջանակներում քննարկվելիք երկկողմ համագործակցության մի շարք հարցերի:





























