Շուրջ մեկ միլիոն մարդ է մասնակցել Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթին Էրբաքանի` մարտի 1-ին տեղի ունեցած թաղման արարողությանը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Հուղարկավորությունը, որը տեղի է ունեցել Մերքեզ Էֆենդիի գերեզմանատանը,
նախորդել է Ֆաթիհի մզկիթում տեղի ունեցած հրաժեշտի արարողությանը:
Թաղման արարողությանը մասնակցել են երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նախագահ Աբդուլլահ Գյուլը, քաղաքական կուսակցությունների առաջնորդներ, նախարարներ եւ այլ պաշտոնատար անձինք: Նախապես թաղման արարողությանը մասնակցելու մտադրություն էին հայտնել նաեւ իսլամական շարժման առաջնորդներն ու 60 երկրների քաղաքական կուսակցությունների ղեկավարներ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Թուրքիայի նախկին վարչապետ, «Բարգավաճում» կուսակցության ղեկավար Էրբաքանը վախճանվել է 85 տարեկան հասակում Ստամբուլի հիվանդանոցներից մեկում:




























