Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական ընդդիմության մոտեցումը իրանցիների մոտ հարցեր է առաջացնում: Փետրվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան, փորձագետ Արման Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ տարածքների հնարավոր զիջման եւ ռազմական գործողությունների վերականգնման մասին հայտարարությունները հարցեր են առաջացնում. «Բնականաբար, դա կապված է Իրանի անվտանգության խնդրի հետ, եւ սա չի կարող նրանց չմտահոգել: Ռազմական գործությունների մասին ցանկացած հայտարարություն Իրանում մտահոգություն է հարուցում՝ անկախ այն հանգամանքից, դա բխում է Բաքվից, թե Երեւանից կատարված հայտարարությունից»:
Նավասարդյանը շեշտեց, որ իրանցիներին հետաքրքրում է նաեւ Ղարաբաղի շուրջ քաղաքական գործընթացը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Նախիջեւանի սահմանին փոփոխությունները:
«Նախկինում առաջարկված Մադրիդյան սկսզբունքները եւ Լավրովի ծրագիրը, բնականաբար, մեզ համար ընդունելի լինել չեն կարող: Մեր դիրքորոշումը պետք է բխի այս մոտեցումից»,- եզրափակեց դեսպանը:





























