Հաագայի միջազգային քրեական դատարանը զբաղվելու է Լիբիայի իրավիճակի հետաքննությամբ: Գլխավոր խնդիրն է բացահայտել եւ դատապարտել մարդկության դեմ հանցագործությունը:
Հետաքննվելու են փետրվարի 15-ից սկսված իրադարձությունները, այդ թվում գնդապետ Քադաֆիի արձագանքը ցուցարարների գործողություններին:
Քննության արդյունքը կարող է լինել մեղադրանքներ առաջադրելն ու կալանքի միջազգային օրդեր հանձնելը:
Ինչ վերաբերում է Քադաֆիին եւ նրա մերձավորներին պատժելուն, ապա նրանց, կարող են առավելագույն պատժի արժանացնել` ցմահ բանտարկության:





























