Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է, որ սեպտեմբերի 25-ին Պարսից ծոցի երկրի առաջին տիեզերագնացը թռիչքի դուրս կգա Միջազգային տիեզերակայանից, տեղեկացնում է AFP-ն։

ԱՄԷ-ն պատրաստում է երկու տիեզերագնաց, որոնք ընտրվել են ավելի քան 4000 հավակնորդից, քանի որ հույս ունի մասնակցել հավակնոտ տիեզերական ծրագրին, որն ուղղված է Մարսի ուսումնասիրմանը։

Իշխանությունները հայտարարել են, որ որոշումը, թե երկու տիեզերագնացից ով կթռչի ռուսական «Սոյուզ» տիեզերանավով՝ ութօրյա թռիչքի, կընդունվի մայիսին։

Երկու թեկնածուները՝ Հաազա ալ Մանսուրին՝ 35 տարեկան, եւ Սուլթան ան Նեյադին՝ 37 տարեկան, ասել են, որ ուրախ կլինեն ԱՄԷ-ն տեսնել տիեզերքում՝ անկախ այն բանից, թե ով կկատարի ճանապարհորդությունը։

Իր տիեզերական պլանների շրջանակում ԱՄԷ-ն հայտարարել է նաեւ առաջին արաբական երկիրը դառնալու նպատակի մասին, որն անօդաչու տիեզերասարք կուղարկի Մարսի ուղեծիր մինչեւ 2021 թվականը՝ այն անվանելով «Հույս»։

Երկարաժամկետ հեռանկարում երկիրը նախատեսում է կառուցել «Գիտության քաղաք, որպեսզի պատճենի կյանքը  Մարսի վրա՝ կարմիր մոլորակում մինչեւ 2117 թվականը առաջին մարդկային բնակավայրը ստեղծելու նպատակով։