Իրանը նախատեսում է ձեռք բերել արբանյակ Երկրի ուղեծիր դուրս բերելու համար։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ջավադ Ազարի Ջահրոմին, տեղեկացնում է Mehr-ը։

Նա խոսքով՝ մասնավոր հատվածը լրջորեն է վերաբերվում արբանյակների գնմանն անհրաժեշտ թույլտվությունների ստացմանը։ Երկրի ուղեծիր արբանյակը դուրս բերելու համար Իրանն ունի ուղեծրային սլոթներ։

Նշելով, որ ուղեծրային սլոթները երկրատարածքում պատկանում են Իրանին եւս 2 տարի՝ նախարարն ասել է, որ Իրանը հույս ունի, որ կկարողանա ժամանակին ուղեծիր դուրս բերել արբանյակը։

Ջահրոմին նաեւ նշել է, որ երեք արբանյակների ստեղծումը (Նահիդ-1, Զաֆար եւ Փարս-1) կավարտվի իրանական հաջորդ տարում՝ (2020 թվականի մարտ)։

Իրանի տիեզերական գործակալության (ISA) ղեկավար Մորթեզա Բարարիի խոսքով՝ Իրանը մտնում է արբանյակների ստեղծման ինը առաջատար պետությունների մեջ, որոնց թվում՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրոպան եւ Կանադան։

Ամիր Քաբիրի անվան տեխնոլոգիական ինստիտուտի նախագահ Սեյեդ Ահմադ Մոթամեդին նույնպես ընդգծել է, որ Իրանը հնարավորություն ունի ուղեծիր դուրս բերել բարձրորակ արբանյակներ Երկրից 500 կիլոմետր բարձրության վրա։