ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 1-ին հանդիպում է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության անդամների հետ եւ քննարկել երկրի ներքին եւ արտաքին կյանքին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքական ուժերի միջեւ համագործակցության եւ բանակ-հասարակություն կապերի ընդլայնմանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է նման ձեւաչափով քաղաքական խորհրդակցությունների անհրաժեշտությունը՝ այն համարելով արդյունավետ եւ պահանջված:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: