Արաբական երկրներում վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները կկրկնվեն Վրաստանում: Նման տեսակետ է հայտնել «Ազգային ֆորումի» առաջնորդ Գուբազ Սանիկիձեն՝ վրացական «Փրայմ թայմ» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:
«Արաբական երկրներում տեղի ունեցան երեք տիպի հեղափոխություններ` արագ, ժամանակավոր եւ արյունալի, չնայած երեք դեպքերում էլ ժողովուրդը հաղթեց, ինչին Վրաստանը պետք է ուշադրություն դարձնի»,-ասել է նա:
«Իշխանությունը պետք է հաշվի առնի, որ պետության ճակատագիրը ժողովուրդն է վճռում: Վրաստանի ղեկավարությանը հասկանալի պետք է լինի նաեւ ԱՄՆ-ի նախագահ Օբամայի հայտարարությունը, թե ԱՄՆ-ը ամեն դեպքում կպաշտպանի ժողովուրդի շահերը: Վրաստանում այնպիսի իրավիճակ է, որ ամեն պահի, թեկուզ մի փոքրիկ պատճառով, կարող է հեղափոխություն լինել եւ Միխայիլ Սահակաշվիլին կանգնի դատարանի առջեւ» ,-ընդգծել է «Ազգային ֆորումի» առաջնորդը:





























