Beeline-ի Կապի թանգարանը վերաբացվել է այցելուների համար վերանորոգումից հետո։ Վերաբացված թանգարանի առաջին հյուրերը դարձան Չեխովի անվան միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները։ Նրանց համար կազմակերպվել էր շրջայց թանգարանում եւ ընկերության գլխամասային գրասենյակում։

Beeline-ի Կապի թանգարանում ներկայացված են Հայաստանում հեռախոսային կապի զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաեւ երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ: Թանգարանի հավաքածուն թույլ է տալիս ծանոթանալ Հայաստանում հեռահաղորդակցության սարքավորումների՝ ֆիքսված, բջջային եւ ինտերնետ կապի միջոցների զարգացման պատմությանը՝ 20-րդ դարի սկզբից մինչ այսօր։

Թանգարանի նմուշները ներկայացնում են նաեւ հայ կապավորների կյանքի ուշագրավ էջերը, այդ թվում նրանց ներդրումը երկրաշարժի գոտում կապի վերականգնման գործում։

«Beeline-ի գլխամասային գրասենյակում լայնածավալ վերանորոգման աշխատանքների հետ կապված մենք ստիպված էինք ժամանակավորապես դադարեցնել թանգարանի աշխատանքը, սակայն այսօրվանից բոլոր ցանկացողներին հպարտությամբ հրավիրում ենք այցելել մեր նորացված թանգարանը, որն ընդլայնվել է թե՛ տարածքային, թե՛ ցուցանմուշների քանակի առումով։ Ի դեպ, մեր թանգարանի հավաքածուն անընդհատ լրացվում է եւ բոլոր՝ նույնիսկ 20-րդ դարի սկզբի նմուշները սարքին են, ինչում այցելուները կարող անձամբ համոզվել», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Կապի Թանգարանը գործում է հետեւյալ հասցեում՝ Երեւան, Ազատության պողոտա 24/1։  Այցելություններն անվճար են եւ իրականացվում են ուրբաթ օրերին՝ նախնական գրանցմամբ։ Գրանցվելու համար անհրաժեշտ է գրել  [email protected] էլ․ հասցեին կամ զանգահարել + 37410290523 հեռախոսահամարով։

Նշենք, որ Beeline-ի Կապի թանգարանը բացվել է 2012 թ-ին։ Այն բազմիցս միացել է «Թանգարանների գիշեր» միջազգային ակցիային եւ գործունեության ընթացքում ընդունել է հազարավոր այցելուների։