Լուծարվել է «Մետրոպոլիտենի Առևտրային կենտրոն» ՓԲԸ-ն։ Այդ ընկերության կազմում են «Մետրոտուր», «Մետրո-Էդիգա», «Մետրո-Թրավել», «Մետրո-Առեւտուր», «Մետրո-Դիզայն» դուստր ձեռնարկությունները։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից:

Լուծարման որոշումը կապված է Երեւանի «Կ.Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ընկերության դատական հայցի հետ։  «Մետրոպոլիտենի Առեւտրային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության անվճարունակության /սնանկ/ ճանաչելու պահանջի մասին հայցը ՀՀ տնտեսական դատարանի 02.10.2004թ. վճռով բավարարվել է, սակայն 06.08.2006թ-ին նույն դատարանի վճռով ընկերությունը համարվել է ֆինանսապես առողջացած։ Այնուամենայնիվ՝  բաժնետիրական ընկերությունը եւ նրա  դուստր  ընկերությունները իրենց գործունեությունը դադարացրել են,  չունեն  տնօրեններ,  հիմնական  եւ  շրջանառու միջոցներ։  Ընկերության հիմնական սեփականատերը նպատակահարմար է գտել ընկերությունը տանել դեպի լուծարում։