Ժամանակակից աշխարհում հոգեվիճակի համար ամենավնասակար մասնագիտություններից  մեկը համացանցի կոնտենտի մոդերատորն է:

Նախօրեին The Verge-ում սկանդալային հոդված էր տպագրվել այն մասին, թե ինչպես են աշխատում եւ ապրում սոցցանցի նորմերին հակասող կամ անօրինական հրապարակումները՝ սկսած մանկական պոռնոգրաֆիայից մինչեւ ծայրահեղականություն եւ դավադրության տեսություններ, Facebook-ից հեռացնող մարդիկ, հաղորդում է  Vesti-ն:

«Տրավմայի հարկ» վերնագրով հոդվածը հիմնված է Facebook-ի կապալառու հանդիսացող Cognizant ընկերության աշխատակիցների հարցազրույցների վրա: Օրվա ընթացքում ընդմիջումները խիստ նորմավորված են, արդյունավետության թիրախային ցուցանիշները անիրական են, ընդ որում ժամում  նրանք աշխատում են մոտ 15 դոլար կամ տարեկան 28 հազար դոլար: Սա բավականին ցածր է ԱՄՆ-ի միջին աշխատավարձից. նման վարձատրության հույս կարող են ունենալ սուպերմարկետի գանձապահները, մատոցողները եւ այլ աշխատակիցներ, որոնցից միջնակարգ կրթություն չի պահանջվում:  Համեմատության համար՝ Facebook-ում տարեկան միջին աշխատավարձը 240 հազար դոլար է:

Հրատարակության բոլոր զրուցակիցները կեղծանուններով են ներկայացված. գործատուն նրանց պարտավորեցրել է Cognizant-ի եւ Facebook-ի համագործակցության մանրամասները չհրապարակայնացնելու մասին պայմանագիր ստորագրել: Մոդերատորները գրեթե միանման են արտահայտվում իրենց աշխատանքի մասին: Այն ուժեղ սթրես է առաջացնում եւ ազդում է հոգեկան առողջության վրա:

Ոմանք սկսել են հավատալ դավադրությունների տեսությանը, որոնց մասին հրապարակումներն իրենք ստիպված են լինում ուսումնասիրել, իսկ որակի հարցերով մենեջերներից մեկը պատմել է, որ սկսել է աշխատանքի գնալուց իր հետ ատրճանակ տանել. նրան վախեցնում են իր որոշումներից դժգոհ կամ աշխատանքից ազատված աշխատակիցների սպառնալիքները:

Նրանցից շատերն այդ իրավիճակում «ցավազարկման» համար  ավելի պարզ եւ մատչելի մեթոդներ են ընտրում. աշխատանքի ժամանակ մարիխուանա են ծխում, սանդուղքներին, կայանատեղիում, զուգարաններում սեքսով են զբաղվում, ինչպես նաեւ կատակում են ինքնասպանության մասին:

Նրանց մոտ յուրատեսակ մեմ է դարձել «ժամանակն է գնալ տանիքում զվարճանալ» արտահայտությունն այն իամստով, որ  նրանք ցանկանում են ներքեւ ցատկել:

Արդեն վաղուց հայտնի է, որ ատելության, վիրավորանքների, բռնության պատկերների կամ նկարագրության բովանդակությամբ տեսանյութերի դիտումը հետտրավմատիկ սթերսային խանգարման եւ աշխատունակությունը խախտող այլ հոգեկան խնդիրների զարգացման է հանգեցնում:

The Verge-ի հրապարակումից դատելով՝ դավադրությունների տեսության մասին կոնտենտի հետ  պարբերական շփումը նույնպես ստիպում է հավատալ դրան: Այսպես, վերոնշյալ որակի հարցերով մենեջերը՝ ընթերցելով հազարավոր գրառումներ այն մասին, որ 2001 թվականի սեպտեմբեր 11-ին Առեւտրի համաշխարհային կենտոնի երկնաքերերի վրա հարձակումները ահաբեկչություն չեն, սկսել է նույն կարծիքին լինել:

Որակի գծով մեկ այլ մասնագետ, մոդերատորներից մեկ խոսքով, լրջորեն փորձել է համոզել գործընկերներին, որ Երկիրը հարթ է, մեկն էլ սկսել է ժխտել Հոլոքոստը։

Facebook-ում չեն արձագանքել հրապարակմանը։ Ընկերության փոխնախագահ Ջասթին Օսոֆսկին աշխատակիցներին ուղղված նամակում գրել է, որն ավելի ուշ տեղադրվել է պաշտոնական բլոգում, որ սոցցանցը կներդնի կանոնավոր ստուգումներ բոլոր գործընկերների համար, որոնց աշխատակիցներն իրականացնում են կոնտենտի մոդերացիա։ Նրա խոսքով՝ զրույցները նման աշխատակիցների հետ թիրախային խմբերի ձեւաչափով՝ կդառնան «էլ ավելի կանոնավոր եւ մանրազնին»։ Սակայն նման զրույցներ միշտ են անցկացվել, եւ հիմքեր չկան ենթադրելու, թե The Verge-ի հրապարակման արդյունքում Facebook-ի եւ այլ IT հսկաների (ոչ միայն Cognizant-ի, այլեւ Accenture-ի եւ տասնյակ այլ ընկերությունների) կապալառուների մոդերատորների հանդե