Պետական հանձնաժողովը հաստատել է 2019-ի Միջազգային տիեզերակայանի թռիչքի ծրագիրը, կայան կուղեւորվեն կառավարվող  երեք «Սոյուզ», մեկ անօդաչու «Սոյուզ» եւ երեք բեռնատար «Պրոգրես» տիեզերանավերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վակայկոչելով «Ռոսկոսմոոսին»:

«Պետական հանձնաժողովը հաստատել է 2019-ի Միջազգային տիեզերակայանի թռիչքի ծրագիրը, որը ենթադրում  է տրանսպորտային «Սոյուզ-ՄՍ» եւ«Պրոգրես-ՄՍ» բեռնատար տիեզերանավերի արձակումը դեպի Միջազգային տիեզերակայան: Այս տարի ընդհանուր առմամբ կայան կուղեւորվի 7 տիեզերանավ», - ասվում է հաղորդագրությունում: