Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի դիմաց հերթերը չեն դադարում. բոլորը ցանկանում են «Հայրենակիցներ» ծրագրով արտագաղթել Հայաստանից եւ վերաբնակվել Ռուսաստանի հեռավոր երկրամասերից մեկում:

Նշենք, որ «Հայրենակիցներ» ծրագրին մասնակցող անձիք եւ նրանց ընտանիքի անդամներն իրավունք են ստանում ՌԴ դաշնային բյուջեից ստանալ ճանապարհածախսի փոխհատուցումը, բնակեցման միանվագ նպաստ, իսկ եկամտի բացակայության դեպքում` ամսական նպաստ:
Հերթերում սպասող քաղաքացիներն հետաքրքրում է, թե արտագաղթողներին կապահովե՞ն արդյոք բնակարանով:

Ընտրվում են հիմնականում այն քաղաքացիների հայտները, ովքեր  համապատասխանում են «հայրենակիցներ» սահմանմանը: Ըստ այդմ,  «հայրենակիցը» նա է, ով կիսում է Ռուսաստանի մշակույթն ու ավանդույթները, խոսում ռուսերեն: Պարտադիր պայմաններից մեկն էլ այն է , որ քաղաքացին ոչ թե միայնակ գնա Ռուսաստանի այս կամ այն երկրամաս, այլ՝ ընտանիքի անդամների հետ:  

«Արտերկրում բնակվող հայրենակիցների վերաբնակեցման» ծրագրով, ըստ մասնագետների, Ռուսաստանը փորձում է լուծել իր ժողովրդագրական խնդիրները: Ռուսաստանում վերաբնակեցում ապահովում է հիմնականում ծայրամասային բնակավայրերում, որտեղ բնակեցումը նոսր է:
Հիշեցնենք, որ դեռեւս 2006թ. ՌԴ նախկին նախագահ Վլադիմիր Պուտինն է մշակել միգրացիոն պետական ծրագիրը:

Իսկ ՀՀ քաղաքացիները փորձում են ամեն կերպ համապատասխանել «Հայրենակիցներ» ծրագրով պահանջվող չափանիշներին եւ ժամ առաջ հեռանալ Հայաստանից: