Բարձր ենք գնահատում Իրանի իշխանությունների ջերմ եւ հոգատար վերաբերմունքը հայկական համայնքի նկատմամբ: ԻՌՆԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում  այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, ուժեղ ու վառ սփյուռքը Հայաստանի զարգացման հիմնասյուներից մեկն է: Ըստ վարչապետի, աշխարհի տարբեր մասերում ապրող եւ երկրի կյանքի անբաժան մաս հանդիսացող հայ համայնքները,  երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար յուրատեսակ կամուրջ են:

«Բացառություն չէ նաեւ Իրանի հայ համայնքը, որը բազմադարյա պատմություն ունի: Այն գործնական ներդրում է ունեցել Իրանի սոցիալական, տնտեսական եւ մշակութային կյանքի զարգացման գործում, եւ Հայաստանի անկախության վերականգնման հենց սկզբից դարձել մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստող գործոն:

Բարձր ենք գնահատում Իրանի իշխանությունների ջերմ եւ հոգատար վերաբերմունքը հայկական համայնքի նկատմամբ: Ցանկանում եմ հատուկ ընդգծել Իրանի իշխանությունների հոգատար վեևաբերմունքը  հայկական մշակութային արժեքների նկատմամբ»,- նշել է Փաշինյանը: