Ռուսաստանյան «ВКонтакте» սոցիալական ցանցը եւ դրան փոխարինող Torrents.Ru Rutracker-ը, ինչպես նաեւ Մոսկվայում Սավելովյան շուկան հայտնվել են ամերիկյան իշխանությունների սեւ ցուցակում: Այսպիսով` «ВКонтакте» -ն Ամերիկայում պաշտոնապես համարվում է պիրատական կայք:
Արտաքին առեւտրի ոլորտում ԱՄՆ ներկայացուցչի (USTR) վարչակազմն ամեն տարի ապրիլին զեկույց է հրապարակում աշխարհում մտավոր սեփականության խախտման մասին: Այն ներառում է պիրատական արտադրանքի ինչպես ֆիզիկական, այնպես էլ վիրտուալ «սեւ շուկաների» ցուցակը:
Այս անգամ գերատեսչությունը որոշել է հրապարակել ցուցակը մինչ ամբողջական զեկույցը: Ըստ USTR –ի պաշտոնական կայքի` պատճառը պիրատության խնդրին ավելի մեծ ուշադրություն հրավիրելն է:
«ВКонтакте» սոցիալական ցանցը, որը օգտվողներին թույլ է տալիս ոչ լեգալ շփումներ հաստատել, վերջերս ճանաչվել էր Ռուսաստանի հինգ ամենահաճախելի կայքերից մեկը եւ ընդգրկվել էր աշխարհրի 40 հանրահայտ կայքերի շարքում:




























