Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Սումգայիթի ջարդերի տարելիցի առնչությամբ:

«Հարյուրավոր հայեր են սպանվել եւ Ադրբեջանից արտաքսվել, ինչը Լեռնային Ղարաբաղում իրենց ինքնորոշման իրավունքի պաշտպանության օգտին խաղաղ ցույցերի պատասխանն էր: Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի ջարդերի զոհերին»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում: