Ժամանակ» օրաթերթը գրում է. «Թեեւ Կրթության եւ գիտության նախարարությունն արգելել է դպրոցներում դրամահավաքը, սակայն Երեւանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում այդ արգելքը չի գործում: Երեկ «Ժամանակ»-ի խմբագրություն էին դիմել մի խումբ ծնողներ` բողոքելով այդ դպրոցում տիրող բարքերից:
Ըստ այդմ` յուրաքանչյուր աշակերտից ֆոնդի համար հավաքում են 3500 դրամ: Մարտի 8-ի կամ նմանատիպ միջոցառումների համար պահանջում են 3000 դրամ: Բացի այդ, դպրոցում տեղադրվել են խմելու ջրի սարքեր, եւ ահա խմելու ջրի համար աշակերտներից պահանջում են եւս 200 դրամ: Երբ ծնողները Գայանե Սարուխանյանի մոտ բողոքել են դպրոցի բարքերից, վերջինս պարզապես խորհուրդ է տվել.«Ձեռ չի տալիս, երեխայիդ տար ուրիշ դպրոց… կարող եք փոխել դպրոցը»,-ըստ ծնողներից մեկի փոխանցման, ասել է նա»,-նկատում է թերթը:




























