«Եթե նման ցնցում լինի, կլինի մարտ-ապրիլ ամսին, որովհետեւ հենց բանջարը եղավ, գյուղական շրջաններում խնդիրները լուծվում են, մնում է քաղաքի բնակիչը»,-սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հայտրարությունն է մեջբերում «ՉԻ»-ն եւ մեկնաբանում. «Իբր «համբալը» քիչ էր` հիմա էլ փաստորեն բաց տեքստով ժողովրդին խոտակեր են անվանում:

Այսինքն` վտանգավորը մարտ-ապրիլն է, հետո կանաչը դուրս կգա, մարդիկ «կարածեն», եւ սոցիալական լարվածությունը կթուլանա: Սա է Ահարոն Ադիբեկյանի ասածը: Ի դեպ, բոլորին սեփական արշինով չափելու սովորությունը շատերին է բնորոշ, բայց Ահարոն Ադիբեկյանի դեպքում ամեն ինչ շատ ավելի ակնհայտ է: Վերջին հաշվով` նա էլ է «կանաչով» սնվում, իսկ երբ կերը պակասում է` ընդվզում է եւ հիշեցնում իր մասին»: