Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցանկանում է Չինաստանի հետ լրտեսության արգելման մասին պայմանագիր կնքել, որպեսզի Բեռլինը ստիպված չլինի չինական Huawei ընկերությանը բացառել Գերմանիայում իրականցվող 5G ցանցի ստեղծման նախագծերից: Այս մասին հաղորդում է WirtschaftsWoche-ը:
Համաձայնագրի մասին պայմանավորվելու համար վերջերս Չինաստան էր մեկնել Մերկելի տնտեսական հարցերով խորհրդական Լարս-Հենդրիկ Ռոլերը, գրում է աղբյուրը:
Արեւմուտքում Huawei-ը մշտապես ուշադրության կենտրոնում է գնտվում Չինաստանի կառավարության հետ իր կապերի եւ պետական լրտեսության մեղադրանքների պատճատով, ԱՄՆ-ն իր դաշնակիցներին կոչ է արել չօգտագործել Huawei-ի տեխնոլոգիաները:





























