Երեւանի եւ Ստավրոպոլի մարզի առեւտրա-արդյունաբերական պալատների միջեւ մարտի 1-ին համաձայնագիր է ստորագրվել։
Փաստաթուղթը ստորագրվել է «Կամուրջ» միջազգային տնտեսական, ֆորումի շրջանակներում: Այն ստորագրել են Ստավրոպոլի ԱԱՊ-ը փոխնախագահ Իրինա Լակիշեւան եւ երեւանի ԱԱՊ-ը նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը:
Հանդիպման մասնակիցները հույս են հայտնել, որ համաձայնագիրը կծառայի երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնմանն ու նոր ձեւերի հաստատմանը:
Միջազգային տնտեսական «կամուրջ» 8-րդ ֆորումը, (որն անվանում են նաեւ «Հայկական Դավոս») կայացել է լեռնադահուկային առողջարարական կենտրոնում՝ Ծաղկաձորում։ Գլխավոր թեման եղել է «Մակրոտնտեսական կայունությունը հետճգնաժամային աշխարհում»։
Ֆորումի նպատակն է քննարկել տնտեսական իրավիճակը Հայաստանում եւ մշակել արդյունաբերական զարգացման նոր ռազմավարություն:




























