Պակիստանի կրոնական փոքրամասնությունների հարցերով նախարար Շահբազ Բհաթիին սպանել են մարտի 2-ին մայրաքաղաք Իսլամաբադում, հաղորդում է DawnNews-ը` վկայակոչելով ոստիկանական աղբյուրները:

Լրատվամիջոցների տեղեկություններով, երկու հանցագործներ կրակ են բացել Բհաթիի մեքենայի վրա, երբ նա շարժվում էր Իսլամաբադում: Առայժմ հայտնի չէ հարձակվողների ինքնությունը: Հունվարին նման հանգամանքներում սպանվել էր Փենջաբի նահանգապետ Սալման Տասիրը, գրում է «ՌԻԱ Նովոստին»: