Google-ը, Facebook-ը եւ Twitter-ը կեղծ լուրերի դեմ պայքարում չեն կատարել իրենց պարտավորությունները: Գլխավոր եվրոպական ընտրություններից  երեք ամիս առաջ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովը:

Տեխնոլոգիական ընկերությունները եւ առեւտրային կազմակերպությունները, որոնք ներկայացնում են գովազդային ինդուստրիան, հոկտեմբերին կեղծ լուրերի տարածման  դեմ պայքարի կամավոր վարքականոն էին ստորագրել՝ ավելի կոշտ օրենսդրական ակտերի կանխարգելման նպատակով, գրում է Reuters-ը:

Բրյուսելը նպատակ ունի դիմակայել կեղծ լուրերի սպառնալիքին կամ օտարերկրկա միջամտությանը Եվրախորհրդարանի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ, ինչպես նաեւ առաջիկա ամիսներին  Բելգիայում, Դանիայում, Էստոնիայում, Ֆինլանդիայում, Հունաստանուոմ, Լեհաստանում, Պորտուգալիայում եւ Ուկրաինայում ընտրությունների ժամանակ:

Եվրոպական անվտանգության հանձնակատար Ջուլիան Քինգը քննադատել է կեղծ լուրերի դեմ պայքարում առաջընթացի բացակայությունը:

«Ցավոք, նրանք ավելի շատ են հետ ընկել: Նրանք պետք է համապատասխանեն այն չափանիշներին, որոնց մասին մենք խնդրում ենք, եւ որոնց տակ նրանք ստորագրել են», - ասել է Քինգը:

Եվրոպական հանձնաժողովը հաղորդել է, որ Facebook-ը չի տրամադրել հունվարին քաղաքական գովազդի դեմ իր գործողությունների եւ եւ կեղծ հաշիվների քանակի մասին տեղեկատվություն, որոնք ջնջվել են Եվրոպական միության դեմ չարամիտ գործողությունների պատճառով:

ԵՀ-ն նաեւ եզրակացրել է, որ քաղաքական գովազդի դեմ Google- ի միջոցները բավականաչափ կոնկրետ  չեն եղել:

Հանձնակատարը նաեւ քննադատել է Twitter-ին քաղաքական գովազդի մոնիթորինգի առաջընթացի  գնահատման համար ստուգողական ցուցանիշներ չներկայացնելու համար: