Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցում քննարկել են Սիրիայի հարցը։
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախարարները մտքեր են փոխանակել սիրիական հակամարտության կարգավորման գործընթացի, աստանյան ձեւաչափի շրջանակներում իրենց նախաձեռնությունների եւ ջանքերի մասին։ Հաստատվել է Սիրիայում ահաբեկչական տարրերի դեմ պայքարի հարցում փոխադարձ տրամադրվածությունը եւ մոտեցումների ընդհանրությունը՝ այդ երկրում իրավիճակի շուտափույթ բարելավման եւ քաղաքական կարգավորման նպատակով։ Քննարկվել են նաեւ մի շարք գործնական հարցեր՝ կապված առաջիկա բարձր եւ բարձրագույն մակարդակով ռուս-թուրքական հանդիպումների հետ։



























