Կանադայի խորհրդարանի պատգամավոր Բոբ Սարոյան հանդես է եկել հայտարարությամբ՝ հիշեցնելով սումգայիթյան ջարդերի զոհերի մասին, որոնք նահատակվեցին հանուն Արցախի քաջ ժողովրդի ինքնորոշման եւ անկախության։ Այս մասին տեղեկացնում է Կանադայի Հայկական ազգային կոմիտեն։

Սարոյան այդ իրադարձություններն անվանել է «հայերի հանդեպ ատելության վրա հիմնված պարբերաբար սպանություններ եւ հանցագործություններ»։

«Այդ զանգվածային սպանությունները դարձան նախադեպ եւ ծառայեցին Ադրբեջանում հայերի հանդեպ անհանդուրժողականությանը, ատելությանը եւ խտրականությանը, որոնք, ցավոք, շարունակվում են մինչ օրս եւ խոչընդոտում են Արցախի հարցով բանակցային գործընթացին»,- նշել է նա։