Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 1-ին ժամը 03.00-ին Սեբաստիայի փողոցում իրար են բախվել 22-ամյա Էդմոնդ Ս.-ի վարած «Միթսուբիշի-Լանսեր» եւ 23-ամյա Արամ Հ.-ի վարած «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի  հետեւանքով Արամ Հ.-ն վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: