Beeline-ը հայտարարում է «գեղեցիկ» հեռախոսահամարների վաճառքի հատուկ ակցիայի անցկացման մասին։ Մինչև 2019 թ. մարտի 31-ը Beeline-ի գեղեցիկ համարները number.beeline.am  կայքում կարելի է գնել 50 տոկոս զեղչով։

«Beeline-ը շարունակում է զարգացնել վաճառքի էլեկտրոնային ուղիները և ուրախ է տեղեկացնել, որ այս տարվա մարտի ողջ ընթացքում հաճախորդները եզակի հնարավորություն կունենան «գեղեցիկ» համար գնելու կես գնով։

Ի դեպ, Beeline-ի առցանց խանութից գնումներ կատարելը ոչ միայն կրկնակի շահավետ է, այլև շատ հարմար, քանի որ գործում է անվճար առաքում երկրի ամբողջ տարածքում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։