Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մոտակա երկու ամիսներին հնարավոր են Արեգակի ակտիվացումներ, որոնցով էլ պայմանավորված են մագնիսական փոթորիկները։ Կարող են տեղի ունենալ այդպիսի 4 փոթորիկներ, որոնցից մեկը կարող է շատ ուժեղ լինել։

Ներկայումս գիտնականները մագնիսական փոթորիկների մասին կարող են տեղեկանալ միայն դրանից երեք օր առաջ, քանի որ հենց  այսպիսի ժամանակահատվածում է փոթորիկը հասնում Երկիր եւ «հարված» հասցնում նրան։