EdgeSpot ընկերության տեղեկատվական անվտանգության մասնագետները հայտնաբերել են այսպես կոչված զրոյական օրվա խոցելիությունը հանրահայտ Google Chrome ինտերնետային բրաուզերում: Խոցելիությունը թույլ է տալիս հաքերներին հավաքագրել օգտատերերի մասին տվյալները PDF-ֆայլերի միջոցով, հաղորդում է Planet Today-ը:

Պարզվել է, որ «Խրոմ»-ում բացված PDF-ֆայլերը կարող են կապ հաստատել ջնջված սերվերների հետ եւ ուղարկել այնտեղ օգտատերի սարքի մասին մի շարք տվյալներ, մասնավորապես, օպերացիոն համակարգի ու բրաուզերի տարբերակը, IP-հասցեն, PDF ֆայլի ուղին համակարգչի ֆայլերի համակարգում եւ այլն:

Առաջին հայացքից թվում է, թե խոսքը գնում է չափազանց կարեւոր տվյալների մասին, սակայն հաքերները կարող են հավաքագրել այդպիսի տեղեկատվությունը առանձին հարձակումներ իրագործելու նպատակով:

Տվյալ պահին խոցելիությունը դեռեւս արդիական է, այդ պատճառով փորձագետները խորհուրդ են տալիս չբացել PDF-ֆայլերը Chrome բրաուզերում մինչեւ ծրագրավորողները չշտկեն խնդիրը: Իսկ նրանք, ըստ ամենայնի, չեն շտապում դա անել. EdgeSpot-ի ներկայացուցիչներն ասում են, որ հայտնել են «Գուգլ»-ին խնդրի մասին դեռեւս 2018 թվականի դեկտեմբերին, սակայն կորպորացիան խոստացել է շտկել այն ապրիլին:

«Մենք որոշել են չսպասել ուղղումներին եւ հայտնել հանրությանն այդ պոտենցիալ վտանգավոր խնդրի մասին: Եթե դուք չեք ցանկանում դառնալ կիբերհանցագործների զոհը, ապա փորձեք չբացել PDF –փաստաթղթերը «Խրոմ»-ում քանի դեռ չի թողարկվել հատուկ կարգավորումը, որը վերացնում է խնդիրը»,-նշում են մասնագետները: