Facebook ընկերությունը Instagram-ի հետ համատեղ ԱՄՆ դաշնային դատարան հայց է ներկայացրել Չինաստանից 3 մարդու եւ 4 ընկերության դեմ՝ կեղծ ակաունտների, լայքերի եւ բաժանորդների վաճառքին օժանդակելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ընկերության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունը:
«Հայց ներկայացնելով՝ մենք հույս ունենք հաստատել, որ նման կարգի խարդախ գործողություններն անթույլատրելի են, եւ մենք վճռական կգործենք՝ մեր հարթակի պատիվը պաշտպանելու համար»,- նշված է հայտարարության մեջ:
Ըստ հայտարարության՝ ապօրինի գործունեությունն իրականացվել է այլ վեբկայքերի միջոցով, որոնց թվում են Amazon-ը, Apple-ը Google-ը, LinkedIn-ը եւ Twitter-ը:
Ընկերությունները պնդում են, որ իրենց առեւտրային մակնիշներն ու բրենդներն օգտագործվել են ապօրինի, ինչը խախտում է ԱՄՆ մտավոր սեփականության մասին օրենքը:




























