Ֆրանսիական Օ-դե-Սեն դեպարտամենտն ու Տավուշի մարզը համագործակցության համաձայնագիր կստորագրեն, գրում է Nouvelles dArménie-ն: Օ-դե-Սեն-ի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մարտի 4-ին ֆրանսիական Նանտեր քաղաքում ապակենտրոն համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն:
Օ-դե-Սեն-ի գլխավոր խորհուրդը մտադիր է օգնել անբարենպաստ պայմաններում բնակվող բնակչությանը, զարգացնելով գյուղատնտեսոթյունը, ստեղծելով իռիգացիոն ցանցեր, ներդնել կովերի նոր ցեղատեսակներ, ինչպես նաեւ ստեղծել նոր աշխատատեղեր:





























