Մարսի վրա НАСА InSight զոնդի հորատման HP3 սարքը առաջին անգամ փորել է մոլորակի հողը՝ 18-50 սմ խորանալով դրա մակերեւույթի մեջ՝ հայտնում է Ավիացիայի եւ տիեզերագնացության գերմանական կենտրոնը (DLR)։
Ինչպես հայտնում է DLR-ի կայքը, աշխատանքի առաջին չորս ժամվա ընթացքում կենտրոնի կողմից ստեղծված հորատման սարքը 4000 հարված է հասցրել Մարսի մակերեւույթին։
DLR-ը նշում է, որ սառեցման փուլի ավարտից հետո հետազոտողները մտադիր են սկսել HP3-ի աշխատանքի 3-րդ փուլը, որը եւս 4 ժամ կտեւի։ Գիտնականները ծրագրում են 3-5 մետր խորանալ մոլորակի մակերեւույթի հողի մեջ, որպեսզի կարողանան չափել դրա ընդերքից եկող ջերմությունը։
InSight զոնդը Երկրից մեկնարկել է անցյալ տարվա մայիսին, իսկ նոյեմբերին հաջող վայրէջք է կատարել Մարսի վրա։ Սարքը նախատեսված է «Կարմիր մոլորակի» երկրաբանական կառուցվածքն ուսումնասիրելու համար, որի պատճառով հագեցած է սեյսմաչափով եւ այլ սարքերով։



























