Google-ը հրաժարվել է հեռացնել Google Play-ից Absher սաուդյան հավելվածը, որը թույլ է տալիս տղամարդկանց հետեւել կանանց տեղաշարժին, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով Business Insider-ին:
Ընկերության աշխատակիցները թեստավորել են ծառայությունը եւ հայտարարել, որ այն կարող է հասանելի մնալ օգտատերելի համար ինչպես եւ նախկինում, քանի որ ոչ մեկի իրավունքները չեն խախտվում:
Ի սկզբանե, Absher-ն օգտագործվում էր Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ի կողմից որպես բնակչության մասին տվյալների հավաքագրման եւ մշակման ռեսուրս: Բացի այդ, Absher-ը թույլ է տալիս քաղաքացիներին անձնագիր ստանալ կամ գրանցել տրանսպորտային միջոցը: Սակայն հավելվածի միջոցով տղամարդիկ սկսել էին վերահսկել իրենց բարեկամուհիներին եւ սահմանափակել նրանց ուղեւորությունները:
Փետրվարին ամերիկյան սենատոր Ռոն Ուիդենը խնդրել էր Apple-ին եւ Google-ին «անհապաղ դադարեցնել» ծառայության տարածումն իրենց պլատֆորմների վրա: Իրավապաշտպանների կարծիքով՝ հավելվածը նպաստում է «հայրիշխանական համակարգին» եւ երկրում կանանց նկատմամբ խտրականությանը:
Այդ ժամանակ, ըստ Google Play-ի տվյալների, Absher-ը տեղադրվել էր գաջեթներում ավելի քան մեկ միլիոն անգամ:




























