Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի երկխոսության եւ միջազգային սկզբունքների հիման վրա, քանի որ Իրանի համար  շատ կարեւոր է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդլայնումը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի  քարտուղար Բահրամ Կասեմին:

Խոսելով Հայաստանի վարչապետի Թեհրան կատարած վերջին այցի մասին` նա նշել է, որ հարեւանների նկատմամբ Իրանի դիրքորոշումը շատ պարզ է, թափանցիկ եւ հստակեցված, քանի որ հարեւանների հետ հարաբերությունները Իրանի արտաքին քաղաքական գերակայություններից են:

Թեհրանը մտադիր է ընդլայնել  հարեւանների հետ կոնսոլիդացված հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի եւ միմյանց գործերին չմիջամտելու սկզբունքի վրա, հայտարարել է Կասեմին` հավելելով, որ Իրանը ամեն ջանք կգործադրի, որպեսզի օգնի լուծել այդ խնդիրը: