Իրանի արեւմուտքում շտապօգնության ուղղաթիռի կործանումից հինգ մարդ է զոհվել։ Այս մասին տեղեկացնում է IRNA-ն՝ հղում կատարելով Չեխարմեխալի եւ Բահթիարիայի նահանգապետի անվտանգության հարցերով օգնական Ջաֆար Մարդանիին։

Անձնակազմի երեք անդամ եւ երկու բուժաշխատող մահացել են։

Ճշգրտվում է, որ պատահարը տեղի է ունեցել Շահր ե Քորդ քաղաքից մոտ 30 կմ հեռավորության վրա՝ թռիչքից մի քանի րոպե հետո։

Այս պահին տեղի իրավապահ մարմինները պարզում են ուղղաթիռի վթարի պատճառները։