Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ մարտի 2-ին ծանոթացել է Սեւանա լճի ափամերձ հատվածում իրականացվող անտառմաքրման աշխատանքների ընթացքին:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Գեւորգյանին ուղեկցել են Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը:
Փոխվարչապետին է ներկայացվել, որ գարնան հետ կակտիվանան մաքրման աշխատանքները: Այս տարի նախատեսվում է իրականացնել ընդհանուր առմամբ 283, 3 հա տարածքի մաքրում` Նորատուսի, Սեւանի, Մարտունու, Վարդենիկի ու Վարդենիսի հատվածներում: Տեղեկացվեց, որ 2010թ-ին մաքրվել է 174 հա, որից 167,3 հեկտարը` ամբողջությամբ, մնացած 6,7 հեկտարի մաքրման աշխատանքերն ընդգրկված են 2011թ. ծրագրում:
Փոխվարչապետը կարեւորեց աշխատանքների ամբողջ ծավալով եւ նախատեսված ժամկետներում իրականացումը եւ հանձնարարեց գործընթացը պահել մշտական ուշադրության կենտրոնում:




























