«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Իսրայելի քաղաքացի Մարի Աղաջանյանը մեղավոր է ճանաչվել խարդախության մեջ, սակայն ոստիկանության աչքի առաջ փախուստի է դիմել:

2017 թ. նոյեմբերին աղջիկը դատապարտվել է 26 ամիս ազատազրկման: Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝  նա խաբել է  երկիր ժամանած ներգաղթյալներին:

 «Jerusalem Post»-ը նշում է, որ նրա անհետացման մասին իմացել են միայն բանից հետո, երբ այդ գործի մասին KAN News  հեռուստաալիքում վավերագրական ֆիլմ է ցուցադրվել: KAN-ի հետ հեռախոսային հարցազրույցում նա հայտնել է, որ արտասահմանյան անձնագիր է ունեցել եւ կարողացել է «փախչել անարդարությունից՝ աղջկա հետ լինելու համար»:

Ավելին՝ Աղաջանյանը կարողացել է գնալ  Իսրայել եւ հանդիպել ծնողների հետ, որից հետո նորից մեկնել է եւ ոչ ոք նրան չի կագնեցրել:

Իսրայելական հրատարակությունը հաղորդում է, որ դեպքը խայտառակություն է դարձել Իսրայելի անվտանգության ուժերի համար:

Հոդվածում նաեւ նշվում է, որ Աղաջանյանը շահերի բախման մեղադրանքով 9 ամիս բանտարկված զբոսաշրջության նախկին նախարար եւ Կնեսեթի անդամ Ստաս  Միսեժնիկովի գրասենյակում մենեջեր է աշխատել:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին ՀՀ ոստիկանությունը հայտնել էր «Զվարթնոց» օդանավակայանում Իսրայելի քաղաքացու ձերբակալման մասին: