Շիրակի մարզի Ախուրյան համայնքում 2011թ-ին կմեկնարկի բնակարանաշինության ծրագիրը: Հայաստանի կառավարության որոշման համաձայն, պետբյուջեից այդ նպատակով գումար է հատկացված: Հայտնի է նաեւ շինաշխատանքներ իրականացնող կազմակերպության անունը. «Գլենդել Հիլզն» է համայնքում իրականացնելու բնակարնաշինությունը: Ախուրյանում երկրաշարժի հետեւանքով բնակարան կորցրած դեռեւս 180 ընտանիք կա:
«Ընդհանուր առմամբ անօթեւանության խնդիրը ամբողջությամբ լուծելու համար Ախուրյան համայնքին անհրաժեշտ կլինի 6 բազմաբնակարանային շենք»,- NEWS.am-ին ասել է համայնքապետ Արծրունի Իգիթյանը:
«Ինչ վերաբերում է այն անօթեւաններին, ովքեր ապրում են Ախուրյանում, սակայն բնակարանի շահառու չեն, ապա համայնքը նրանց խնդրով չի զբաղվելու: Ավելին, նրանք ստիպված կլինեն իրենց տնակները տեղափոխել, որպեսզի բազմաբնակարան կառուցեն այդ տնակների տեղում»,- ասել է համայնքապետը:
«Երբ շինաշխատանքները Ախուրյանում մեկնարկեն, մենք վերահսկողություն ենք սահմանելու»,- նշում է Արծրունի Իգիթյանը.




























