Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող հուզումների հետեւանքով, ոսկու գինը միջազգային շուկաներում հասել է պատմական առավելագույն մակարդակին։
Մարտի 2-ին ոսկու գինը կազմել է 1434,5 դոլար 1 ունցիայի դիմաց, որը 3,2 դոլարով բարձր է նախկին ռեկորդից։ Հիշեցնենք, որ 2010 թ. դեկտեմբերի 7-ին ոսկու գինը կազմել է 1431,3 դոլար/ունցիա։
Ոսկու գնի բարձրացմանը նպաստել են այն մտահոգությունները, որ նավթի թանկացումը կդանդաղեցնի համաշխարհայի տնտեսության աճը, իսկ արժեթղթերը անկում կապրեն:
Արծաթի գինը մարտի 1-ի արդյունքներով կազմել է 34,416 դոլար/ունցիա, որը 1980 թ. մարտի 5-ից հետո ամենաբարձր գինն է։



























