Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին իր պաշտոնի ընթացքում 42 նվեր է ստացել, գրում է վրացական «Ամբեբի» գործակալությունը:

Ըստ տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի, Վրաստանի վարչապետը պաշտոնական նվերներ է ստացել տարբեր երկրների վարչապետներից, նախարարներից եւ հայտնի կազմակերպության ներկայացուցիչներից, ԱՄՆ-ի փոխնախագահից եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից:

Չինաստանի տնտեսության նախարարի տեղակալը նրան նվիրել է կարմիր եւ երկնագույն ծաղկաման, Թուրքիայի վարչապետն էլ իր հերթին նվիրել է սպիտակ ծաղկաման, ԱՄՆ-ը փոխնախագահը նվիրել է փաստաթղթերի համար նախատեսված հատուկ փայտե տուփ, իսկ Իսրայելի նախագահը՝ Երուսաղեմի տեսարանով քար: