ԱՄՆ հայերը եւ հույները ողջունում են նախագահ Թրամփի որոշումը՝ չեղարկել Թուրքիայի հետ առեւտրի արտոնությունները GSP համակարգի շրջանակում։ Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում։

Մինչ այդ տեղեկացվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է չեղարկել Թուրքիայի հետ արտոնյալ առեւտրի ռեժիմը։ Թրամփը նման որոշում էր կայացրել Թուրքիայի «տնտեսական զարգացման մակարդակի հիման վրա»