Ջոն Հոփքինսի համալսարանի մեխանիկական ինժեներիայի ֆակուլտետի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ հանուն մոլորակի փրկության աստղակերպերը պայթեցները շատ ավելի բարդ է, քանի նախկինում թվում էր, հայտնում է Independent-ը:
Փորձագետները քանիցս զգուշացրել են, որ պոտենցիալ վտանգ ներկայացնող աստղակերպերի հետ Երկրի ճակատագրական բախման սպառնալիքը սոսկ ժամանակի հարց է: Սակայն որոշ ֆիլմերում առաջարկվում է հերոսներին տիեզերք ուղարկելու բարձր տեխնիկական մեթոդների օգտագործում:
Այդուհանդերձ, իրական կյանքում այդ պոտենցիալ վտանգավոր աստղակերպերի պայթեցումը շատ ավելի խնդրահարույց է:
Վերջին հետազոտությունների համաձայն Ջոն Հոփքինսի համալսարանի հետազոտողներին, որոնք ստեղծել են այդ երկնային մարմինների հետ Երկրի բախման սիմուլյացիան, հայտնի են դարձել ճակատագրական բախման հավանական սցենարները եւ աստղակերպերի ոչնչացման միջոցները:
«Նախկինում մեզ թվում էր, թե օբյեկտը որքան չափերով մեծ է, այնքան հեշտ է այն կործանել, քանի որ խոշոր օբյեկտներում ճեղքերի առկայության հավանականությունն ավելի մեծ է: Այդուհանդերձ, մեր հետազոտությունները ցույց են տվել, որ աստղակերպերն ավելի ամուր են, քան մեզ թվում էր, եւ դրանց ոչնչացման համար շատ ավելի մեծ էներգիա է անհրաժեշտ»,- ասել է հետազոտության հեղինակ Չարլզ Էլ Միրը:
Պարբերականը նշում է, որ ի տարբերություն նախորդ հետազոտությունների, որոնց ժամանակ վերաստեղծում էին օբյեկտների համակարգչային մոդելները եւ հաշվարկում դրանց ջերմաստիճանն ու բախման դեպքում փխրունության աստիճանը, նոր հետազոտության մեջ հիմնական շեշտադրումը կատարված է փոքր մասշտաբի ավելի դետալացված պրոցեսների վրա՝ մանրամասնորեն հաշվարկելով պոտենցիալ բախման հետագիծն ու սցենարները:
Ըստ Էլ Մուրի՝ հիմնական խնդիրն այն է, թե որքան էներգիա կպահանջվի աստղակերպի ոչնչացման համար:
Գիտնականները հայտնաբերել են, որ ավելի փոքր չափի ներգործության դեպքում ամբողջ աստղակերպը ծածկվում է ճեղքերով: Արդյունքում աստղակերւպի մի մասը կմասնատվի ավազի տեսքով, դրա մակերեւույթին խառնարան թողնելով:
Սակայն երբ նրանք հաշվարկել են ձգողականության ազդեցությունը աստղակերպի բեկորների վրա, պարզվել է, որ երկնային մարմնի բեկորները կշարունակեն թռչել աստղակերպի հիմնական մասի հետ: Սա նշանակում էր, որ աստղակերպը կպահպանի իր ուժը, քանի որ այն ամբողջությամբ չի ոչնչացվել, եւ նրա միջուկում սփռված կլինեն վնասված կտորները:





























