Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունը Վրաստանի երկաթգծային ընկերության բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ մի քանի ուղղություն է քննարկում: Այս մասին հայտնել է էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Վերա Քոբալիան, հայտնում է «Ամբեբի» գործակալությունը:
«Չնայած նրան, որ մենք երկաթգծի բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ մի քանի ուղղություն ենք քննարկել, այնուամենայնիվ կանգնեցինք Սինգապուրի վրա»,-ընդգծել է նախարարը:
Նախարարը, սակայն, չի տեղեկացրել, թե երկաթգծի բաժնետոմսերի կոնկրետ քանի տոկոսը դուրս կբերվի Սինգապուրի շուկա:



























