IKEA-ի ամերիկյան բաժանմունքը նոր գովազդային քարոզարշավի շրջանակներում թողարկել է «Կամասուտրա»-ի իր տարբերակը՝ հայտնում է Esquire-ը։

Ապրանքանիշը կատալոգը ներկայացրել է որպես «ննջասենյակում բավարարման ուղեցույց»։

Սակայն սեռական դիրքերի փոխարեն բրոշյուրում ներկայացված են ուրիշ դիրքեր՝ մահճակալի, բազմոցի, պահարանի եւ այլ կահույքի։ Իսկ նրանց համար, ով ավելին է ուզում», կա, օրինակ, Doggy Style հավաքածուն, որը կազմված է մահճակալից եւ շան համար պառկելու տեղից։ Կատուների սիրահարներին դուր կգա Tiger Bridge-ը, որում կատուների համար պառկելու տեղ կա։

Հինգ տարի առաջ IKEA-ն արդեն օգտագործել է այսպիսի գովազդային քայլը։ Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ ընկերությունը թողարկել էր աթոռների պատկեր, որոնք «Կամասուտրա»-ից դիրքում էին։