Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄՓՀՀՊ-ից Ամերիկայի Միացյալ Նահանգների դուրս գալն անվանել է միջազգային անվտանգության ոլորտում պայմանավորվածությունների ամբողջ համակարգի սասանմանը տանող ուղիղ քայլ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից Միացյալ Նահանգների դուրս գալու որոշումը ուղիղ քայլ է դեպի միջազգային անվտանգության ոլորտում պայմանավորվածությունների ամբողջ համակարգի սասանում,- հայտարարել է նա Ռուսաստանի ԱԴԾ կոլեգիայի նիստում: - Սա, անկասկած, փոխում է օպերատիվ իրադրությունը եւ ցավոք՝ ոչ լավ ուղղությամբ»:




























