Ադրբեջանցի փորձագետները վրացի սպաներին կսովորեցնեն ականազերծման գաղտնիքները, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Ըստ լրատվամիջի, ադրբեջանական կազմակերպությունը հաղթել է ՆԱՏՕ-ի կազմակերպած նյութատեխնիկական անվտանգության տենդերում, որն անցկացվել է Վրաստանի տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:

ՆԱՏՕ-ում ադրբեջանցի ներկայացուցչի խոսքով, տենդերին մասնակցել են բազմաթիվ օտարերկրյա կազմակերպություններ:

Ըստ տենդերի պայմանների, ադրբեջանական փորձագետները Ադրբեջանում, Գիոիգիոլսկու բազայում 6 ամսվա ընթացքում վրացի սպաներին կսովորեցնեն, թե ինչպես վնասազերծել պայթուցիկ սարքը: