Հայտնի հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը եւս մեկ անգամ ցուցադրել է վերջին կոշկակարի նման հայհոյելու իր կարողությունը: Միայն թե այս անգամ նրա շուրթերից հայհոյանքը հնչել է հայերենով:
Քսենյա Սոբչակը մասնակցել է THT-ի ծրագրերից մեկում, որի հաղորդավարը հայ է: Այդ թոք-շոուի մեջ հայտնի հաղորդավարուհին հայտնում է, որ մի քանի բառ գիտի հայերեն:
Այսպես. Նրա «զինանոցում» կա «Ես քեզ սիրում եմ», «ո՞նց ես», «կամաց-կամաց» արտահայտությունները եւ վերջապես մի արտահայտություն, որը գրելն անգամ ամոթ է: Ավելի լավ է դիտել վիդեոն, սակայն զգուշացնենք, որ այնտեղ շատ խիստ հայհոյանք է հնչում հայերեն:





























