Չինական Huawei ընկերությունը ԱՄՆ կառավարության դեմ հայցով դիմել է Տեխասի շրջանային դատարան, հայտնում է AFP-ն:

Նշվում է, որ հայցը կապված է չինական ընկերության սարքավորումներն օգտագործող մասնավոր ձեռնարկությունների հետ իշխանության դաշնային մարմինների համագործակցությունն արգելելու Վաշինգտոնի որոշման հետ:

Հայցվորները պնդում են, որ ԱՄՆ իշխանությունները չեն կարողացել ներկայացնել Huawei-ի արտադրանքի օգտագործման արգելքի հիմնավորումներ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն Huawei-ին մեղադրում է T-Mobile ընկերությունից կոմերցիոն գաղտնիքներ գողանալու փորձի եւ Իրանի դեմ պատժամիջոցները խախտելու մեջ: