Շվեդիայի զինված ուժերը տարվա ընթացքում լիարժեք ուսումնական բազա կստանան կիբեռպատերազմներ վարելու եղանակներ մշակելու համար, հայտնում է SVT-ն:
«Սա ժամանակակից պատերազմի ակնհայտ առանձնահատկությունն է: Սա մարտի թվային դաշտ է՝ նման է մարտական լիցքերով հրաձգությանը»,- պարզաբանել է երկրի ԶՈՒ կիբեռպաշտպանության բաժնի գնդապետ Պատրիկ Ալգրենը:
ԶՈՒ-ն ավանդաբար կազմված է 3 մասից՝ բանակ, ավիացիա եւ նավատորմ: Ներկայումս ավելի կարեւոր է դառնում 4-րդ բաղադրիչը, որը պետք է ի վիճակի լինի վարել համակարգիչների օգտագործմամբ պատերազմ, պարզաբանում է SVT-ն: Երկրի ԶՈՒ փորձագետները նոր բազայում հնարավորություն կունենան թեստավորելու այլ երկրների դեմ կիբեռհարձակումների տարբեր տեսակներ:
«Նա, ով նման բազա չունի, հնարավոր պատերազմում խոցելի կլինի»,- հավելել է Ալգրենը:
Նրա խոսքով՝ հիմա ամենակարեւոր խնդիրն այն է, որ ԶՈՒ-ն զարգացնի հարձակողական կիբեռներուժ, այդ թվում՝ հակառակորդի IT համակարգեր թափանցելու, դրանք մանիպուլացնելու կամ դրանց մասերը կաթվածահար անելու հնարավորությունը:




























