ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է Մոսկվայի ՆԳՆ ՊՎ առաջին օպերատիվ գունդ եւ ձիով անցել ձիավարժարանով՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նախագահը գունդ է այցելել Մարտի 8-ի նախօրեին, հեծելազորային եւ զբոսաշրջային ոստիկանության աշխատակցուհիները ավելի վաղ նրան հրավիրել էին տեսնելու, թե ինչպես են իրենք իրականացնում ծառայությունը։

Պուտինի համար հանել են նժույգ, նախագահը նստել է թամբին եւ մի քանի պտույտ գործել։ Շրջայցին մասնակցել են եւս տասնվեց ձիեր, հիմնականում՝ սպիտակ, սակայն եղել են նաեւ մոխրագույն ձիեր։

Նախագահը նաեւ իր հետ նվեր է բերել՝ ռուսական հայտնի «արծվային վարգող» ցեղատեսակի հովատակ։ «Ոսկե շող» անունով ձին չորս տարեկան էր։

Ի պատասխան՝ հեծյալ գնդի աշխատակիցները երկրի ղեկավարին պայտ են նվիրել՝ որպես հաջողության խորհրդանիշ։

Ոստիկանության հեծյալ գունդը ապահովում է հասարակական անվտանգությունը զանգվածային միջոցառումների ժամանակ, ինչպես նաեւ պարեկային ծառայություն է իրականացնում անտառային այգիներում։