Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի հետ սահմանին վարժանքներ անցկացնելու հարցում մերժել է ԱՄՆ-ին՝ հայտնում է Bloomberg-ը։

Ինչպես լրատվամիջոցին հայտնել են պաշտոնյաները, ովքեր ցանկացել են անհայտ մնալ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Փենսը փետրվարի 16-ին դիմել է Մերկելին՝ կոչ անելով նրան գերմանական նավեր ուղարկել Ղրիմի թերակղզու եւ Ռուսաստանի մայրցամաքային մասի միջեւ գտնվող նեղ միջանցք։

Գործակալությունը հաղորդում է, որ ամերիկյան կողմը ծրագրում էր սադրել ռուսական իշխանություններին եւ նրանց վրա ճնշում գործադրել։